Սելիմի լեռնանցքում բուք է


12:49 , 18 դեկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 18-ին` ժամը 11.00-ի դրությամբ, Սեւան-Մարտունի-Եղեգնաձոր միջպետական ավտոճանապարհի Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երթեւեկության համար ժամանակավոր փակված է: 
Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի։