Առաջարկվում է վարչապետ ինքնաթիռի դիմաց


13:21 , 30 նոյեմբեր, 2015

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը և արել է այսպիսի արտահայտություն՝ «գտնել ինքնաթիռի խոցման մեղավորներին»:

«Ինչքան էլ որ դժվար լինի, կարծում եմ, որ պետք է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ հետաքննությունն արագ ավարտել, գտնել մեղավորներին, պատժել և ընդունել սխալները, վերականգնել հարաբերությունները: Նման կոչով ես դիմում եմ և Ռուսաստանին և Թուրքիայի մեր բարեկամներին»,- հայտարարել է Նազարբաևը:

Նաև հիշում ենք, որ օրերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որ ինքն անձամբ է հրամայել ոչնչացնել ռուսական ինքնաթիռը: Այսինքն՝ այս տրամաբանության մեջ ամենաուղղակի մեղավորը Դավութօղլուն է, քանզի այդ հայտարարությամբ ինքնաթիռի խոցման ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ուստի երկար փնտրել պետք չէ:

Փաստորեն Նուրիկն առաջարկում է Դավութօղլուին ժերտվա տալ ու շարունակել ռուս-թուրքական բարի-դրացիական հարաբերությունները: Այլ կերպ ասած՝ «վարչապետ ինքնաթիռի դիմաց» սխեմայով ռուս-թուրքական հարաբերությունները կարող են վերականգնվե՞լ: