Ընդդիմադիր մյուս թևին կօժանդակենք ինչով կարող ենք. Ժիրայր Սեֆիլյան


12:28 , 30 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին ընդառաջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, թե զգացողություն ունի, որ «եզրագծին ենք մոտենում և առաջիկայում հայ ժողովրդի համար արտառոց օրեր են լինելու»։

Ամփոփելով միասնական շտաբի կատարած աշխատանքի արդյունքները, ինչպես նաև նախանշելով առաջիկա քայլերը, նա նշեց, թե «ոչ»–ի քարոզի ընթացում ավելի շատ շեշտադրումը դրել են նրա վրա, որ մարդիկ պետք է մասնակցեն քվեարկությանը և «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին։

«Ինչով կարողանանք՝ օժանդակելու են ընդդիմադիր մյուս թևին, սակայն միաժամանակ ընդգծում ենք, որ համաժողովրդական պայքարը հաստատ մինչև դեկտեմբերի 3-ը չի հասցնելու»,– ասաց նա՝ նշելով, որ հանրահավաքից հետո նպատակ ունեն չվերադառնալ տուն, մինչև «չձերբազատվենք կեղեքող ռեժիմից»։

Ժիրայր Սեֆիլյանը նաև նշեց, որ մարզերից եկողներին էլ տրանսպորտի հարցում օգնություն կլինի և հույս ունեն, որ խոչընդոտում չի լինի:

«Եկող օրերի հետ կապված լավատես եմ, և չեմ կարծում երկար օրեր են տևելու, ռեժիմից ձերբազատվելու համար: Արդեն նախապատրաստում ենք, ինչը ինչով փոխարինենք, անցումային կառավարություն կլինի, և այդ առումով վաղվանից փակագծերը կբացենք: Չենք պատրաստվում հերթական արյունը հեղելու: Ես դեկտեմբերի 1-ը նմանեցնում եմ «Մարտի 1-ին, որը երկու չդարձավ, և պրոցեսը վերջապես պետք է մեզ «Մարտի 2» բերի, բնականաբար առանց զոհերի, մեր ժողովուրդն արդեն իր զոհը տվել է»,-ասաց նա: