09:00 , 30 նոյեմբեր, 2015
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ Շենգենյան համակարգը Եվրամիության գաղափարի կարևոր մասն է և այն անհրաժեշտ է պահպանել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ Շենգենյան համակարգը ԵՄ կարևոր մասն է, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել, առանց բյուրոկրատական քաշքշուկների՝ ազատ կազմակերպել ապրանքների տեղաշարժ։
Մերկելը նաև ընդգծել է, որ Գերմանիան ցանկացած դեպքում կմասնակցի Շենգենյան համակարգի պահպանմանը։
2015 թվականին ապօրինաբար ԵՄ է ժամանել 1.5 մլն մարդ։