Հայաստանում 2015 թ. 4 մլն լիտր գինի է արտադրվել


18:10 , 28 նոյեմբեր, 2015

GiniAraratnews.am-ը գրում է.

Հայաստանում 2015 թ. առաջին 9 ամիսներին արտադրվել է 4 մլն լիտր գինի: Հայկական ձեռնարկություններն այս տարի գոյւղացիներից 216 800 տոննա խաղող են գնել: Այս մասին լրագրողներին պատմել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով, 4 մլն լիտրը բավականին մեծ թիվ է Հայաստանի համար: Բացառված չէ, որ բերքառատ տարին ու արտադրության ծավալները կնպաստեն նաեւ արտահանման ավելացմանը ու նոր շուկաների որոնմանը: Որպես նոր շուկա կարող է հեռանկարային ինել օրինակ Հնդկաստանը, որը գալիք տարեսկզբին կայցելեն Գյուղատնտեսության նախարարն ու մի շարք հայ ձեռներեցներ: Ռոբերտ Մակարյանը նաեւ նշել է, որ վերջին մի քանի ամիսներին Ռուաստան ու որոշ եվրոպական երկրներ է արտահանվել 1.6 մլն լիտր գինի:

Ինչպես նշել է փոխնախարարը, վերջին ժամանակաշրջանում հայերը կարծես սկսել են ավելի քիչ գործածել գինի (ըստ երեւույթին նախապատվությունը տալով կոնյակին ու օղուն) դրա համար էլ գինու մշակույթը անհրաժեշտ է վերականգնել ու ռեաբիլիտացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ