Հռոմի Պապը Ուգանդայում պատարագ է մատուցել


16:56 , 28 նոյեմբեր, 2015

710x400_1445415776_francisk_266-y-papa-rimskiy_vatikanAraratnews.am-ը գրում է.

Ավելի քան մեկ մլն ուխտավոր է հավաքվել Ուգանդայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող  Նոմուգոնգո սրբավայրում, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը զանգվածային պատարագ է մատուցել:  Նախնական հաշվարկով՝ աղոթքին  հավաքվել է մինչեւ 2 մլն ուխտավոր Ուգանդայից եւ  մյուս աֆրիկյան երկրներից: Պատարագին ներկա է եղել նաեւ Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին:

Պատարագը մատուցվել է 45 քրիստոնյա նահատակների սրբադասման պատվին, որոնք մահապատժի էին ենթարկվել տեղի թագավոր Մաունգա 2-րդի կողմից 1885-1887թթ., փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նահատակների մասին լեգենդը պատմում է, որ թագավորը քրիստոնյաներին սպանելու սեփական դրդապատճառներն է ունեցել: Նրա մերձավորները, քրիստոնեություն ընդունելով, հրաժարվում էին սեռական կապ ունենալ  թագավորի հետ, քանի որ քրիստոնեությունը դատապարտում է նույնասեռականությունը:

Նշենք, որ Հռոմի Պապը չորեքշաբթի ժամանել էր Քենիա, որը նրա եռօրյա աֆրիկյան այցելության առաջին հանգրվանն էր: