19:40 , 28 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը հանդես էր գալիս C խմբում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Պողոսյանը փոկում վարժությունում բարձրացրեց 97 կգ, իսկ հրումում հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 120 կգ: Երկամարտի 217 կգ արդյունքով նա C խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ընդհանուր խմբում Պողոսյանը 21-րդն էր: