13:00 , 28 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը բոլորին կոչ է անում դեկտեմբերի 6-ին գնալ և «այո» ասել Սահմանադրական փոփոխություններին:
«Հիմնականում հավատացած եմ, որ «այո» կասեն սահմանադրական փոփոխություններին և վստահաբար կարող եմ ասել, որ այն առաջընթաց կապահովի մեր հասարակության համար»,-հրավիրված ասուլիսին ասաց նա:
Ամո Շարոյանը նշեց, թե ոչ ոք իրենց դուռը չի ծեծել և պարտադրել Սահմանադրությունն ընդունել: «Բայց արտասահմանում էլ մեր եզդիական կազմակերպությունները, հատկապես՝ եվրոպական, լսելով, որ ազգային փոքրամասնություններին տեղեր են հատկացվել խորհրդարանում, բոլորն էլ իրենց երախտագիտություն են հայտնել քաղաքական նման որոշում կայացնողներին»,-ասաց նա և հավելեց, թե կմիանան նրանց, ովքեր գտնում են, որ Սահմանադրությունն առաջընթաց է:
«Միանալու ենք բոլոր նրանց ովքեր «այո» են ասելու Սահմանադրությանը, այն մեր բոլորի կյանքի հիմնական օրենք է, ոչ մի անհատի կամ խմբի համար չէ,այն մեր ժողովրդի ու սերնդի համար է: Իսկ տեղեր հատկացնելով՝ մենք չենք ասում, որ երբևէ խտրականության ենք ենթարկվել, բայց միաժամանակ իրավական ակտերում իրավունք վերապահվել է, բայց հնարավորություն չի վերապահվել իշխանության մարմիններում տեղեր գտնել: Իսկ նման դրույթի ներառումը ցույց է տալիս, որ չենք անտեսվում»,-խոսքը եզրափակեց Ամո Շարոյանը: