11:50 , 28 նոյեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Տղամարդիկ, ովքեր ձերբակալվէլ էին Հունգարիայում զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխման համար, պլանավորել էին սպանել երկրի կառավարության մի շարք անդամների, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Interfax-ը:
Ներկայում տեղեկություն չկա, թե ովքեր են եղել ահաբեկիչների թիրախը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիայում ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ: