ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներով


11:02 , 28 նոյեմբեր, 2015

Erdogan-prstAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել Թուրքիայում իշխանություններին քննադատող ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումների առնչությամբ:  Դրա մասին տեղեկանում ենք պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոների տարածած մամլո հաղորդագրությունից:

«Թուրքական իշխանություններին կոչ ենք անում ապահովել իրավիճակ, որում բոլոր անձիք և կազմակերպությունները, այդ թվում ԶԼՄ-ները կկարողանան ազատ արտահայտել տարատեսակ կարծիքներ և քննադատություն` Թուրքիայի սահմանադրությամբ ամրագրված մամուլի և խոսքի ազատության դրույթներին համապատասխան», — ասվում է հաղորդագրության մեջ: