ՆԱՏՕ-ն կրկին ՌԴ սահմանների մոտ հօգուտ իրեն ուժերի հավասարակշռության փոփոխման ուղղություն է վերցրել. ՌԴ ԱԳՆ


09:50 , 28 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ հրապարակել են ՆԱՏՕ-ի գլխավոր  քարտուղար  Յենս Ստոլտենբերգի հոդվածը, որում խոսվում է եվրոպական անվտանգության «կանոնագրքի»  փոփոխման անհրաժեշտության մասին:  

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը` ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ Ստոլտենբերգը, լուրջ ապացույցներ չներկայացնելով, փաստացի մեղադրել է Ռուսաստանին գործող պայմանավորվածություններից  շեղվելու համար։ 

Գերատեսչության կարծիքով` դաշինքը կրկին ձեռնամուխ է եղել ՌԴ-ին «զսպելու» քաղաքականությանը և եվրոպական տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հետագա փոփոխմանը ՆԱՏՕ-ի օգտին, այդ թվում` ռուսական սահմանների մոտակայքում: