09:03 , 28 նոյեմբեր, 2015
Բաղադրիչներ
- ալյուր - 3 բաժակ
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 3 բաժակ
- փխրեցուցիչ - 10գր
- դարչին - 2ճ/գդ
- ձու - 2 հատ
- կարագ - 200գր
Պատրաստման եղանակ
- Հարում ենք կարագը, 1,5 բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ձուն և կրկին հարում:

- Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը տեղափոխում ենք սառնարան 1 ժամով:

- Առանձին ամանի մեջ խառնում ենք մնացած շաքարավազն ու դարչինը:
Հանում ենք խմորը սառնարանից, պատրաստում 3-4սմ-անոց գնդիկներ, թաթախում ենք այդ գնդիկները դարչնային զանգվածի մեջ և դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա:

- Թխվածքաբլիթներով տապակը դնում ենք ջեռոցի մեջ և թխում 10 րոպե 200 աստիճանում:

Մատուցեք դարչինով թխվածքաբլիթները տաք վիճակում մեկ բաժակ սառը կաթի հետ: