Փոխհրաձգություն՝ Կոլորադոյում. կան զոհեր և վիրավորներ


09:00 , 28 նոյեմբեր, 2015

151127223009_colorado1_624x351_ap_nocreditԱՄՆ Կոլորադո Սպրինգս քաղաքում 3 մարդ է զոհվել ոստիկանության ու անհայտ անձի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Վերջինս զինված ներխուժել էր ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Քաղաքապետ Ջոն Սուտերսը հայտնել է 1 ոստիկանի և 2 քաղաքացիական անձանց մահվան մասին։ Հաղորդվում է 11 վիրավորի մասին, որից 5-ը ոստիկաններ են։

Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին, ով հանձնվել է շենք ներխուժած ոստիկանների պահանջով։

Հարձակման շարժառիթները հայտնի չեն։ Ոստիկանությունն ուսումնասիրում է նրա մոտ հայտնաբերված իրերը։