06:14 , 28 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշեիրան նպատակ է դրել գերազանցել Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը:
Հիշեցնենք, որ «հանքափորների» կազմում հանդես գալու ժամանակ հայ ֆուտբոլիստը Ուկրաինայի 2012/13 թվակաների առաջնությունում 25 գոլ է խփել, որն այդ երկրի պատմության ռմբարկուական ռեկորդն է:
«Այժմ մեզ համար ամենակարևորը չեմպիոն դառնալն է: Իսկ ընդհանրապես, իհարկե, ցանկանում եմ գերազանցել խփված 25-26 գոլերի ռեկորդը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում sport.ua-ն:
Նշենք, որ ուկրաինական Պրեմյեր լիգայի ընթացիկ խաղարկության 14 տուրերից հետո Տեյշեիրան 19 գոլ է խփել: Այս մրցաշրջանում Ուկրաինայի առաջնությունը բաղկացած է 26 տուրերից: