Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գրված հրաժեշտի նամակը տեղ է հասել 70 տարի անց


04:38 , 28 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 70 տարի անց հոլանդացի զինվորի որդիները կարողացել են կարդալ իրենց հոր հրաժեշտի նամակը, ով մահացել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում։  

Ինչպես հաղորդում է Euromag-ը` ինքնապաշտպանության զինվոր Փիթեր Ուիլը գերի է ընկել 1943-ին՝ 47 տարեկան հասակում: Իմանալով համակենտրոնացման ճամբար ուղարկվելու մասին՝ վերջինս հրաժեշտի նամակ է գրել կնոջն ու 6 որդիներին, որն այդպես էլ չի կարողացել ուղարկել:

Տարիներ անց նրա անձնական իրերը հանձնվել են ընտանիքին, սակայն նամակով  պայուսակի վրա սխալ անուն է գրված եղել, և տարիներ տևած ուսումնասիրության արդյունքում նոր հաջողվել է պարզել պայուսակի իրական տիրոջ անունը: