03:55 , 28 նոյեմբեր, 2015![]()
Lurer.com–ը գրում է.
Սառցագետներն առաջին անգամ ստացել են Երկրի խոշորագույն լեռնային համակարգերից մեկի՝ Կարակորումի սառցադաշտերի շարժման տեսագրությունը: Այն արվել Է 25-ամյա ուղեծրային դիտարկումների շնորհիվ: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են The Cryosphere հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդվում Է Եվրոպայի տիեզերական գործակալության (ԵՏԳ) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը:
1990-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում գիտնականները Կարակորումի չորս կենտրոնական տարածաշրջանները դիտարկել են երեք LandSat արբանյակների միջոցով: Այդ լուսանկարները եղել են ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքում: Ներկայացված տեսագրության մեջ, որը մոնտաժված Է բազմաթիվ լուսանկարներից, սառցադաշտերի շարժումն արագացված Է 800 միլիոն անգամ:
Կարակորումը գտնվում Է Հիմալայների արեւմտյան շղթայի հյուսիս - արեւմուտքում: Այն ամենաբարձր լեռնային համակարգերից մեկն Է Երկրի վրա: Այնտեղ Է գտնվում աշխարհի՝ բարձրությամբ երկրորդ (Ջոմոլունգմայից հետո) լեռը՝ Դափսանգը (8611 մետր):
