Կովկասում ռուս-թուրքական հակամարտությունների կողմերից ոչ մեկը չի տուժել այնքան, որքան հայ ժողովուրդը


03:11 , 28 նոյեմբեր, 2015

1878թ. Բեռլինի կոնգրեսում «Հայկական հարցի» առաջացման ժամանակ հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը դրվեց Մեծ տերությունների և Ռուսաստանի վրա:

Դա Մեծ տերությունների և Ռուսաստանի ձեռքին դարձավ մահակ Թուրքիայի գլխին նրա հետ խնդիրների ժամանակ: Նրանք հայկական մարզերում բարենորոգումների հարցը հիշում էին այն ժամանակ, երբ խնդիրներ ունեին թուրքական կողմի հետ:

Այժմ ռուսներն էլ Հայոց ցեղասպանության հարցն են ցանկանում դարձնել մահակ Թուրքիայի գլխին հերթական ռուս-թուրքական հակամարտության ժամանակ:

Հ.Գ Պատմականորեն մի ընդհանուր բան կա Կովկասում ռուս-թուրքական տեղի ունեցած հակամարտությունների միջև: Այդ հակամարտություններում երկու կողմերից և ոչ մեկը չի տուժել բոլոր առումներով այնքան, որքան հայ ժողովուրդը: