Մահապարտ ահաբեկիչը Նիգերիայի հյուսիսում սպանել է ավելի քան 20 մարդու


01:51 , 28 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի մոտ եղած մահապարտ ահաբեկչի հարձակումը հանգեցրել է 21 մահմեդական շիիթի մահվան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները: Ահաբեկիչը մոտեցել է կրոնական երթի մասնակիցներին և գործի է դրել պայթուցիկ սարքը:

BBC-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դակասոե գյուղում: Ոստիկանությունը դեռևս տեղեկություն չունի ահաբեկչության մեղավորի վերաբերյալ: Նախնական տվյալներով` ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել ծայրահեղական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը:

Նշվում է, որ երթը, որն անցկացվում է ամեն տարի և տևում յոթ օր, շարունակվել է պայթյունից հետո: