00:44 , 28 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Պերուում 4 առանձին գերեզմանոց են հայտնաբերել ծիսական կենտրոններում, որոնք պատկանում են Իչմա պետության մշակույթին։
Ինչպես գրում է Корреспондент-ը` մշակութային համալիրը կազմված է ադմինիստրատիվ և ծիսական գոտիներից: Մեծ բուրգի գագաթին հայտնաբերել են երեք կնոջ և մի տղամարդու մարմին: Վերջիններս փաթաթված են եղել գործվածքով և հուղարկավորված` նստած դիրքում:
Բացի այդ, գերեզմաններում անոթներ ու կարի համար նախատեսված պարագաներ` ասեղ, թելեր, գործվածքներ են հայտնաբերվել:
Հնագետների խոսքով` սա Լիմայի կենտրոնական հատվածում հայտնաբերված առաջին գերեզմանն է, որը պատկանում է Իչմա մշակույթի մարդկանց: