20:15 , 28 նոյեմբեր, 2015
Չինական SZ DJI Technology ընկերությունը մշակել է դրոնի մոդել, որը կարելի է հաջողությամբ օգտագործել գյուղատնտեսության մեջ: 15 հազար դոլար արժողությամբ մոդելը նախատեսված է հացահատիկային մշակաբույսերի դաշտերում պեստիցիդների փոշիացման համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Դրոնն ունի մոտ 10 լիտր տարողության ծավալ: Սարքավորումը կարող է բարձրացնել 22 կգ քաշ: Դրոնն աշխատում է մարտկոցով և շահագործվելիս ինքնաթիռից շատ ավելի էժան է:
DJI Agras MG-1 կսկսի վաճառվել Չինաստանում և Հարավային Կորեայում, սակայն վաճառքի մեկնարկի հստակ օրը դեռ պարզ չէ: Նոյեմբերի 27-ից կընդունվեն անօդաչուների նախնական պատվերները: