22:29 , 17 դեկտեմբեր, 2012
7. Բարի գալուստ Զոմբիլենդ:
Դե ասենք զոմբիների մասին լիքը ֆիլմեր կան, բայց էս մեկը առանձնահատուկ լավն ա: Լուրջ չի, կատակերգություն ա, ու ապոկալիպսիսը, բնականաբար, գալիս է զոմբիների տեսքով: Նայեք, եթե ուզում եք թեթև աշխարհի վերջի մասին կինո նայել: http://filmix.net/uzhasy/6716-smotret-onlajn-dobro-pozhalovat-v-zombilyend-2009.html
6. Ես լեգենդ եմ:
Ուիլ Սմիթը ողջ ֆիլմում խաղում է միայնակ: Շատ ուժեղ աշխատանք է, զգացվում է, որ բավականին լուրջ ռեսուրսներ են ծախսվել ֆիլմի համար: Ապոկալիպսիսից հետո աշխարհը ցույց ա տրվում տխուր, մռայլ, սև գույներով:
http://filmix.net/dramy/2896-ya-legenda-i-am-legend-2007.html
5. Աշխարհի ամենավերջին սերը:
Ամենաօրիգինալ ու ռոմանտիկ ապոկալիպսիսներից մեկը, որը կարող է պատահել: Շատ լավ սյուժե: Ֆիլմ, որը ավարտվելուց հետո դեռ երկար ժամանակ մնում է հիշողությանդ մեջ:
http://filmix.net/dramy/30002-poslednyaya-lyubov-na-zemle-perfect-sense-2011.html
4. Մարդկության երեխան:
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ աշխարհում այլևս երեխաներ չեն ծնվում: Երբ բոլորը մեծանում են, մահանում են, բայց ոչ ոք չի ծնվում: Ոչ ոք չգիտի, թե ինչու, բայց իրավիճակն այդպիսին է: Շատ գեղեցիկ նկարահանումներով մի ֆիլմ:
http://filmix.net/fantastika/1050-1050.html
3. 2012:
Որպես ֆիլմ բավականին թույլ ֆիլմ է: Բայց, որպես լավ մշակված գովազդային ակցիա, որի շնորհիվ մարդկության մեծամասնությունը հավատաց մայաների աշխարհի վերջին ու որի շնորհիվ լիքը նման վատ ֆիլմեր ծնվեցին, այս ֆիլմը արժանանում է այս տեղին: Նայեք, որ երկրորդ անգամ չխաբնվեք:
http://filmix.net/trejlery/6240-smotret-onlajn-2012-2009.html
2. Մոնստրո:
Իմ դուրը այս ֆիլմը գալիս է առաջին հերթին իր նկարահանման եղանակից ելնելով: Ամեն ինչ ցույց է տրվում առաջին դեմքից: Այն, թե ինչ կպատահի, եթե հանկարծ օրերից մի օր մի հսկա հրեշ հայտնվի քաղաքի կենտրոնում: Այ այսպիսի բաներ:
http://filmix.net/fjuntezi/2305-2305.html
1. Ճանապարհ:
Պոստապոկալիպսիսյան մռայլ պատկեր: Մարդիկ պատրաստ են իրար խժռել հանուն մի կտոր հացի: Բարություն հասկացողությունն ուղղակի վերացել է մարդկանց մոտ: Կա միայն մեկ հասկացողություն՝ գոյատևում: Բավականին լուրջ և բավականին դաժան դրամա, մարդկային էության մասին:
http://filmix.net/trillery/7537-doroga-the-road-2009-eng.html
Ապոկալիպսիսի թեման ամենահետաքրքիրներից մեկն է կինոյում, որի մասին բազմաթիվ ֆիլմեր են ստեղծվել և դեռ կստեղծվեն: Իմ կարծիքով այն դեռ շատ հեռու է, մոտավորապես մի քանի միլիոն տարի հեռավորության վրա: Այնպես որ, դժվար մենք ականատես լինենք նրան, թե ինչպես դա տեղի կունենա: