Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում վարժարանի վրա. վիրավորվել է 10 սովորող


22:32 , 27 նոյեմբեր, 2015

hardzakumAraratnews.am-ը գրում է.

Մի խումբ դանակներով զինված անհայտ անձինք նոյեմբերի 27-ին հարձակվել են թուրքական Բատման նահանգի Անադոլու վարժարանի վրա: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Haber 7-ը հաղորդել է, որ վիրավորվել առնվազն 10 սովորող:Բոլոր հարձակվողներին հաջողվել է փախչել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Տեղում  աշխատում է ոստիկանությունը: