Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է ԴԱԻՇ-ի հետ նավթային դավադրության մեջ


19:54 , 27 նոյեմբեր, 2015

685452741ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ը և ռուսական ընկերությունները նավթ են վաճառում: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միևնույն ժամանակ նա զրպարտություն է անվանել հայտարարությունները, որ ԴԱԻՇ-ը նավթ է վաճառում Թուրքիային:

Ավելի վաղ Թուրքիային ԴԱԻՇ-ից նավթ գնելու համար մեղադրել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: