Ալեն Դանիելյանը պարտվեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և դարձավ բրոնզե մեդալակիր


19:30 , 27 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Այնուամենայնիվ Դաիելյանը նվաճեց բրոնզե մեդալ, որն ապահովել էր կիսաեզրափակիչ դուրս գալով:

Այսօր երեկոյան եզրափակիչ փուլի համար կպայքարի Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Վահե Բադալյանը: