19:16 , 27 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցում հայտնել է, որ Թուրքիայի նախագահն անցյալ շաբաթվա ընթացքում երկու անգամ է զանգահարել Վլադիմիր Պուտինին:
Ինչպես տեղեկացնում է РБК-ն` Ուշակովի խոսքով` Պուտինը հեռախոսազանգերին չի պատասխանում, քանի որ չի տեսնում ներողություն խնդրելու Թուրքիայի պատրաստակամությունը:
«Մենք չենք տեսնում թուրքական կողմի` տարրական ներողություն խնդրելու պատրաստակամությունը», - այսպես է Ուշակովը մեկնաբանել Էրդողանի զանգերին չպատասխանելու ռուսական կողմի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր միայն մեկ հեռախոսազանգի մասին, որը ստացվել էր Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպից 7-8 ժամ անց: