18:46 , 27 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: