18:00 , 27 նոյեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է «Խոսում է Մոսկվան»ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է վախենան Ռուսաստանի պատասխան գործողություններից: Նա առաջարկել է Թուրքիային ատոմային հարված հասցնել:
«Թուրքերը արևելյան ժողովուրդների նման են, նրանց ամենից շատ զայրացնում և անհանգստացնում է անհայտությունը: Նրանք հիմա կատաղած են. և նախագահը, և վարչապետը, և Թուրքիայի գլխավոր շտաբի պետը: Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա: Նրանց փոխարեն ես հիմա կվախենայի Թուրքիային հասցվելիք կործանիչ հարվածից: նախագահի մեկ հիմար քայլ, և այդ երկիրն ընդհանրապես կարող է վերանալ», - ասել է Ժիրինովսկին:
Վ. Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիան կարելի է կործանել հրթիռամիջուկային հարվածով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ