17:52 , 27 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Ապագա համայնքում սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավի «ոչ»-ի մասնակից, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ սահմանադրական այս փոփոխությունները փոփոխություն է դեպի հետ: «Ղարաբաղի հարցը, բանակը, պահանջում են՝ մեկը հրամանատար լինի»,-ասաց նա:
Քաղաքական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ վերջին տարիներին իշխանության գլուխ անցած և իր դիրքերը ամրացրած Հանրապետական կուսակցությունը առաջ է բերել մի նախագիծ, որը կոչում է Սահմանադրական բարեփոխումներ: «Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ ամբողջությամբ Սահմանադրության փոխում»,-ասաց նա:
Քաղաքացիներից մեկը, իր խոսքն ուղղելով Վարդան Այվազյանին, ասաց. «Ի՞նչ եք անում, նստած եք այնտեղ, կնոպկա եք սեղմում»:
«Ես քո հետ ձեռքով չեմ խոսում, ձեռքով հետս չխոսես, ես ձեզ խնդրում եմ»,-արձագանքեց Վարդան Այվազյանը:
Նա նկատեց, որ նախագահական ընտրություններին հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ սևերի և սպիտակների: