16:49 , 27 նոյեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Այժմ արքայազն Հարին գտնվում է Լեսոտոյում, որտեղ ժամանել է Մեծ Բրիտանիայի կառավարության անունից մի շարք միջոցառումների մասնակցելու համար։ Այսօր նա մասնակցել է իր հիմնադրած Sentebale կազմակերպության կողմից Mamohato մանկական բարեգործական կենտրոնի բացման արարողությանը ։
Իր խոսքում նա նշել է, որ այս կենտրոնը բացվել է ի հիշատակ իր կայնքի երկու գլխավոր կանանց, մոր՝ արքայադուստր Դիանայի, և իր դայակի՝ Օլգա Փաուելի։
Նշենք, որ թագավորական ժառանգների անփոփոխ դայակը, որը արքայազներ Հարիին ու Ուիլյամին խնամում էր 15 տարի, մահացել էր 2012 թվականին, 82 տարեկան հասակում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ