Թուրքական ինքնաթիռները դադարել են թռչել սիրիական երկնքում


15:56 , 27 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Hurriyet-ը հայտնում է, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումից հետո Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական դեմ գործող կոալիցիայի շրջանակներում դադարեցրել է թռիչքները սիրիական երկնքում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում տեղակայվող ռուսական C400 համակարգերի կողմից թուրքական ռազմական ինքնաթիռների հնարավոր խոցումն ագրեսիայի դրսևորում կհամարվի: