«Բանանցը» ևս հրաժարվել է Թուրքիայում հավաքներ անցկացնելուց


15:44 , 27 նոյեմբեր, 2015

banants-news-background-insideAraratnews.am-ը գրում է.

Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքաներ չի անցկացնի Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին: