Համահայկական դրամահավաքի ժամանակ հանգանակվել է ավելի քան 10 մլն դոլար


11:50 , 27 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում երեկ երեկոյան մեկնարկած  «Մեր տունը» խորագրով դրամահավաքի շրջանակներում հանգանակվել է 10,378,465 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոնի այս տարվա դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:

Հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, և շարունակվել մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:

Հիշեցնենք, որ 2014-ի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար: