Երևանի մետրոյի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում


11:26 , 27 նոյեմբեր, 2015

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:

Մետրոյի կայարաններում ոստիկանները խուզարկում են մարդկանց, ստուգում պայուսակները:

Նշենք, որ ոստիկանությունն այս օրերին ուժեղացված հսկողություն է իրականացնում մարզերում և մայրաքաղաքում: Պատճառը Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին հայտնաբերված զինված հանցախումբն է: