Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն անհամեմատ նվազել են


09:54 , 27 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից  հրադադարի  պահպանման  ռեժիմի խախտումներն անհամեմատ նվազել են, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը  հիմնականում  հավատարիմ  են  մնացել հրադադարի պահպանման  ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: