Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են. ԼՂՀ ՊՆ


09:40 , 27 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից  հրադադարի  պահպանման  ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են,տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից,  հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը  հիմնականում  հավատարիմ  են  մնացել  հրադադարի  պահպանման  ռեժիմին և շարունակել վստահորեն  իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: