08:30 , 27 նոյեմբեր, 2015
ԱՄՆ-ում ձերբակալել են Սպիտակ տան տարածք ներխուժած ամերիկյան դրոշով տղամարդու։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ այդ ժամանակ նախագահի ընտանիքը նշելիս է եղել Գոհաբանության օրը։
Տղամարդու ինքնությունը պարզվել է։ Ջոզեֆ Կապուտոն տարածք է ներխուժել Սպիտակ տան հյուսիսային մասից։ Նրան անմիջապես կանգնեցերել են ու ձերբակալել՝ նշել է ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչը։
Տղամարդու մոտ ծրար է հայտնաբերվել։ Դրա բովանդակության կամ պարունակության մասին ոչինչ չի հաղորդվում։ Արարքի շարժառիթները նույնպես հայտնի չեն։