Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը


06:55 , 27 նոյեմբեր, 2015

Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը168.am–ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել շրջանցիկ փողոցներով: