06:07 , 27 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Ուիլյամ Շեքսպիրի 37 պիեսի հիման վրա նկարահանված կինոնկարների կարճամետրաժ տարբերակները կցուցադրվեն Լոնդոնում հաջորդ տարի` մեծագույն դրամատուրգի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ:
Ինչպես նշում է Euromag-ը` Շեքսպիրի պիեսներով նկարահանված ֆիլմերի տևողությունը 10 րոպե է լինելու: Դրանցից յուրաքանչյուրը կցուցադրվի Թեմզայի երկայնքով տեղադրված մեծ էկրաններին:
Ցուցադրությունը կանցկացվի 2016-ի ապրիլի 24-24-ը:
Նախագծի հեղինակն ու իրականացնողը Լոնդոնի «Գլոբուս» թատրոնն է: Կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումները կիրականացվեն հաջորդ վեց ամսվա ընթացքում: