Ֆինլանդիայում նոր ճանապարհային նշան է հայտնվել, որը զգուշացնում բջջայինով քայլող մարդկանց մասին


04:32 , 27 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Հելսինկիում նոր ճանապարհային նշան է հայտնվել, որը նախազգուշացնում է քայլելիս բջջային սարքավորումներից օգտվող անցորդների մասին:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` նշանն իրենից դեղնակարմիր եռանկյունի է ներկայացնում, որի վրա  բջջայինները ձեռքներին քայլող կերպարներ են պատկերված:

Նշանը տեղադրվել է  կենտրոնական շրջաններից մեկում: Այն կրում է Mobile people («Բջջայինով մարդիկ») գրությունը: Այն ստեղծել են մարդիկ, ովքեր արդեն վթարի են ենթարկվել հեռախոսով քայլելիս:

Նշանը տեղադրվել է քաղաքի մասնավոր հատվածում, այդ իսկ պատճառով իշխանությունները չեն կարող այն հեռացնել: