Սու-24-ը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, հարձակումը ծրագրված է եղել. ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ


01:18 , 27 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման հետ կապված միջադեպը նախապես ծրագրված է եղել։ Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Դա թուրքական օդային տարածքի խախտում չի եղել։ Այն արագության մեջ, որն ունեն նման ինքնաթիռները, հարևան երկրի տարածքով թռիչքը հաշված վայրկյաններ կզբաղեցներ: Դա շատ ավելի քիչ է, քան պահանջվում է տվյալ դեպքում թուրքական կործանիչների համար, որպեսզի հրամանով պատրաստվեն, թռչեն և կործանեն ռուսական ինքնաթիռը»,- ասել է Չիժովը Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա ընդգծել է, որ այդ հանգամանքը պարզ ցույց է տալիս, որ «ողջ միջադեպը նախապես պլանավորված է եղել»: