Ինչից է ծերանում և երիտասարդանում կնոջ կուրծքը


00:20 , 27 նոյեմբեր, 2015

Ինչից է ծերանում և երիտասարդանում կնոջ կուրծքըԿնոջ կուրծքը մի քանի հղիությունից հետո սկսում է նորմայից արագ ծերանալ: Բայց այդ գործընթացը կարելի է կանգնեցնել հորմոնների և կրծքով կերակրելու միջոցով, հայտնում է u-news.com.ua-ն:

Միաբջիջ երկվորյակների մասնակցությամբ ուսումնասիությունները ցույց են տվել, որ կրծքի տարիքային փոփոխությունները հնարավոր է դանդաղեցնել ամենօրյա խոնավացման, կրծքով կերակրելու և հորմոնի փոխարինման թերապիայի միջոցով: Իսկ ծխելը, ալկոհոլի չարաշահումը և շատ հղիություններն արագացնում են ծերացման գործընթացը:

Բացի դրանից՝ հետազոտության մեջ խոսվում է այն մասին, թե տարբեր արտաքին գործոնները, ինչպես նաև մարմնի զանգվածի ինդեքսը և անհրաժեշտից ավելի մեծ կրծկալը ժամանակի ընթացքում կնոջ մարմինը դարձնում են պակաս գրավիչ: Այս եզրակացությունների ստացման համար գիտնականները հետևել են 25-74 տարեկան 161 միաբջիջ երկվորյակների: Բոլոր կանայք մանրամասն հարցաշար են լրացրել իրենց դիետային, ֆիզիկական ակտիվության մակարդակին, վնասակար սովրույթներին և կյանքի այլ կարևոր պահերի վերաբերյալ:

«Հազվադեպ է պատահում, որ երկվորյակներն ամբողջ կյանքի ընթացքում արտաքին ազդեցության միանման գործոնների միջով անցնեն,- ասում է հետազոտության հեղինակ, Քլիվլենդի Case Medical Center բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հուման Սոլթանիանը:- Իսկ ծնվելիս նրանք գենետիկորեն նույնանման կուրծք ունեն, ուստի մեզ համար հետաքրքիր էր հետևել քույրերի տարիքային փոփոխություններին դրանց պատճառներն իմանալու համար…»: