ԱՊՀ երկրներում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ է Նիկիտա Պողոսյանը


17:30 , 26 նոյեմբեր, 2015

ԱՊՀ երկրներում մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Երևանի ֆիզմաթ դպրոցում դասավանդող Նիկիտա Պողոսյանը:

Տվյալ միջազգային օլիմպիադային մասնակցել է 7000 ուսուցիչ:

Շնորհավորում եմ և անչափ ուրախ եմ, որ հայ մանկավարժների և հայ դպրոցի պատիվն այս անգամ ևս այսքան բարձր պահվեց: