Գովազդ՝ «Դիմավորեք Ամանորը «Հարսնաքարում»». իրոք որ «թքած ունեն» ամեն ինչի վրա


16:47 , 17 դեկտեմբեր, 2012

Նոր մի գովազդ լսեցի 90.20 ռադիոալիքով, զարմանքիս ու զայրույթիս չափ չկա: «Դիմավորեք Ամանորը Ավանի «ՀԱՐՍՆԱՔԱՐՈ՞ՒՄ»: Լավ չեմ հասկանում այդքան փողի կարի՞ք կա, որ չէր կարելի բաց թողնել այս 1 Նոր տարին, թե՞ սա ևս մեկ ապացույց է, որ թքած ունենք ամեն ինչի վրա: Տո դատական նիստի, տարին դեռ չլրացած սպանությանը, բոյկոտի, ապահով Հայաստանի.... Չգիտեմ, լուրջ չգիտեմ՝ ինչ ասեմ, «ամոթ» բառը արդեն բան չի ասում...