Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է հայ


15:30 , 26 նոյեմբեր, 2015

Armenpress.am-ը գրում է.

Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն եղել է 53-ամյա Լևոն Տանանյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկություններ է հայտնում LifeNews-ը: Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ` ուղղաթիռի անձնակազմում եղել են «Տուրուխան» ավիաընկերության ամենափորձառու աշխատակիցները: Հրամանատար 54-ամյա Ալեքսանդր Մոնախովն իր կարիերայի ընթացքում իրականացրել էր 9 հազար 19 ժամ թռիչք, իսկ երկրորդ օդաչու 53-ամյա Լևոն Տանանյանը` 9 հազար 383:

Մի-8 ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում` ինքնաթիռի անձնակազմը: 10-ը վերակենդանացման բաժանմունքում են:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վթարի պատճառի նախնական վարկածն ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է: