«Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է


12:36 , 26 նոյեմբեր, 2015

«Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է168.am-ը գրում է.

Նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի 14 հասցում «Անելիք» բանկի իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով կասկածյալը ներկայացել էր ոստիկանություն: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ նա սպանության կասկածանքով ձերբակալվել է:

Նշենք, որ դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանը արձակված կրակոցի հետևանքով տեղում մահացել էր: