Իբրահիմովիչը շրջանցել է Դել Պիերոյին և Դրոգբային


22:14 , 26 նոյեմբեր, 2015

453071394ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Մալմյո»-ի դեմ հանդիպման ժամանակ:

Այդպիսով, 34-ամյա շվեդը 45-րդ գոլն է խփել մրցաշարում՝ շրջանցելով Ալեսանդրո Դել Պիերոյին և Դիդիե Դրոգբային, ովքեր իրենց ակտիվում 44-ական գոլ են գրանցել:

Այժմ Իբրահիմովիչը 10-րդ տեղն է զբաղեցնում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուների ցուցակում: