06:20 , 26 նոյեմբեր, 2015
Թուրքիայի բեռնատար ավտոմեքենաները, որոնք Վրաստանի տարածքով գնում են Ռուսաստան, «Լարս» սահմանային անցակետում սպասում են ռուսական կողմի թույլտվությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Ներկա պահին «Լարսի» անցակետի ռուսական կողմում առաջացել են որոշակի խնդիրներ Թուրքիայից բեռներով թրեյլերների Ռուսաստանի տարածք անցնելու թույլտվության կապակցությամբ: «Այդ բեռնատարների մի մասը, որոնք հետ են դարձվել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ: Մնացած մեքենաները գտնվում են չեզոք տարածքում և սպասում են Ռուսաստան մտնելու թույլտվության»,- հաղորդագրությունը մեջբերում է Interfax-ը:
Միաժամանակ նշվում է, որ վերահսկողության «Կազբեգի» անցակետի վրացական կողմում ոչ մի մեքենա չկա, որ կանգնեցված լինի վերը նշված պատճառով: Անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: