Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ տանն իրեն հետապնդում է հոր հոգին


02:47 , 26 նոյեմբեր, 2015

5655dcfd1209c_Khloe-Kardashian-wearing-whiteՔլոե Քարդաշյանն ասել է, որ Կալիֆոռնիայի իր տանն իրեն հետապնդում է սեփական հոր հոգին, որը 2003-ին մահացել է քաղցկեղից: Աստղը դրանում այնքան վստահ էր, որ հրավիրել է Հոլիվուդում հայտնի Թայլեր Հենրի անունով մեդիումին, ամեն ինչ պարզելու համար։

Երբ մեդիումը մոտեցել է տանը, ասել է, որ տարօրինակ զգացում ունի: Ներս մտնելով` հասկացել է, որ տանն ինչ-որ բան կա:

Թայլերն ասել է, որ տեսնում է, թե ինչպես է ինչ-որ մեկը հաճախ վերցնում փողկապն ու հոտոտում այն: Քլոեն հիշել է, որ իսկապես հաճախ է տանը եղած հոր փողկապներն վերցնում ու հոտոտում դրանք:

5655dcfd1209c_Khloe-Kardashian-wearing-white