00:25 , 26 նոյեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը ԱՄՆ-ում ռեկորդ է սահմանել առաջին շաբաթվա վաճառքի արդյունքներով: Անցած 5 օրում վաճառվել է անցած ուրբաթ լույս տեսած «25» ալբոմի 2,4 մլն օրինակ, հայտնում է BBC-ն:
Ալբոմի առաջին սինգլը՝ Hello երգը, առաջին տեղն էր զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում, մինչև այդ տեղում չհայտնվեց Ջասթիմ Բիբերի Sorry երգը, սակայն ամերիկյան հիթ-շքերթներում սինգլը մինչ օրս առաջին հորիզոնականում է: