00:17 , 26 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները այդ երկրի Պետդումային առաջարկել են պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար:
«Վեստի»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հաստատել է առաջարկի հեղինակ պատգամավոր Սերգեյ Միրոնովը: Նա հստակեցրել է, որ խոսքը ինչպես ժխտման, այնպես էլ այդ արարքին հավանություն տալու մասին է:
Ըստ այդմ` 1915 - 1922թթ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կամ կտուգանվեն մինչև 300 հազար ռուբլու չափով, կամ կազատազրկվեն` մինչև 2 տարի ժամկետով:
Աղբյուրը հիշեցնում է,որ այս տարվա Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: